ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԵՄ-ն, ԵԽ-ն, Եվրահանձնաժողովը ցնցված են

ԵՄ-ն, ԵԽ-ն, Եվրահանձնաժողովը ցնցված են
14.11.2015 | 13:22

Եվրամիությունը, Եվրախորհուրդը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Փարիզի ահաբեկչությունները և համերաշխություն արտահայտելով Ֆրանսիայի ժողովրդին: «Եվրոպական խորհրդարանը, Եվրամիոթյան խորհուրդը և Եվրահանձնաժողովը, որ հավաքվել էին քննարկելու ԵՄ 2016-ի բյուջեն, իմացան ահավոր նորության և Փարիզում բռնությունների ալիքի մասին: Երեք կառույցներն էլ դատապարտում են այս արգահատելի գործողությունները, որոնք խորապես ցնցել են մեզ»: Նրանք "ցավակցում են Ֆրանսայի ժողովրդին այս դժվար պահին":

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ